Մահացել է Էրմիտաժում ֆրանսիական գեղանկարչության պահպանող Ալբերտ Կոստենևիչը

Armenpress 12:04, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել է Էրմիտաժի ֆրանսիական նկարների հավաքածուն պահպանող Ալբերտ Կոստենևիչը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էրմիտաժի մամուլի ծառայությանը։

«Կյանքից հեռացել է արվեստի պատմության դոկտոր, Էրմիտաժի Արևմտյան Եվրոպայի արվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, ֆրանսիական նկարների հավաքածուի պահապան Ալբերտ Գրիգորևիչ Կոստենևիչը», - ասվում է մամուլի ծառայության տարածած հայատարարությունում։ 

Նա ավելի քան 60 տարի է նվիրել Էրմիտաժում իր աշխատանքին: Իր կարիերայի ընթացքում նա պատրաստել է ավելի քան 200 հրատարակություն, այդ թվում՝ Ժորժ Ռուոյի արվեստի մասին մենագրություն, Ֆրանսիայի 1860-1950 թվականների արվեստի երկհատոր կատալոգ և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am