Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

Armenpress 16:27, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում օգոստոսի 11-ին գերազանց մրցելույթներ ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզպետարանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճել է 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am