Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը

Armenpress 10:29, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ1+100-կմ11+784 հատվածում։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Շիրակի մարզպետարանից, նշելով, որ 10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։

Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am