«Լրագրողներ առանց սահմանների» մամուլի ազատության զեկույցում Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում

Armenpress 16:04, 10 Օգոստոս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում աշխարհում մամուլի ազատության առումով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters without borders) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության 2022 թվականի զեկույցը, որում Հայաստանը բարելավել է իր դիրքերը միանգամից 12 հորիզոնականով՝ նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի բարձրանալով 51-րդ հորիզոնական:

Այսպիսով՝ Հայաստանը 51-րդն է, Վրաստանը՝ 89-րդը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Իրանը՝ 178-րդը:

Նշվում է նաև, որ չնայած բազմակարծիք միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները մնում են բևեռացված։

Հայաստանը հետխորհրդային տարածքում զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am