Լատվիան վերսկսել է ռուսական գազի ներմուծումը

Armenpress 20:55, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան օգոստոսի 5-ին վերսկսել է ռուսական գազի ներմուծումը, որը դադարեցվել էր հուլիսի վերջին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Entsog» հարթակին:

Ռուսական գազը լատվիացի սպառողներին մատակարարվում է Վալդայ-Պսկով-Ռիգա մայրուղային գազատարով, որը Ռուսաստանից Լատվիա է մտնում Էստոնիայի տարածքով։ 

Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԵՄ երկրներին և Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկած բնական գազի մատակարարումների համար վճարումները ռուբլով փոխանցելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am