Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից

Armenpress 16:22, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետեւեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից», -ասել է Վենբինը:

Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ պետություններ են։

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն քաղաքական երկխոսության շրջանակներում տարաձայնությունները լուծելու հնարավորություններ կգտնեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am