«Փյունիկ»-ի Մ18 թիմը հանդես կգա ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում

Armenpress 16:18, 7 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ի մինչև 18 տարեկանների թիմը հանդես կգա ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2022/23թթ. խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ընդհանուր առմամբ, մրցաշարին կմասնակցեն 64 ակումբներ, որոնք բախշվել են երկու ճանապարհով՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի և ներքին չեմպիոնների ուղղու: Մեր պատանեկան թիմն ընդգրկված է ներքին չեմպիոնների ուղղում:

Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում:

Խաղերը կմեկնարկեն սեպտեմբերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am