Քաղպաշտպանության պլանի շրջանակներում Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչների հետ քննարկվել են տարհանման հարցերը

Armenpress 19:11, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում  օգոստոսի 5-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am