Պուտինի այց Հայաստան առայժմ նախատեսված չէ. Պեսկով

Armenpress 19:49, 4 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այց Հայաստան դեռևս նախատեսված չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը մինչև տարվա վերջ կայցելի Հայաստան:

«Հրավեր, իհարկե, կա, բայց ոչ, հիմա հստակ ժամկետներ չկան»,- ասել է Պեսկովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am