Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է. Արցախի ՆԳՆ Ոստիկանություն

Armenpress 16:08, 3 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանությունը:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am