Շախմատի կանանց ընտրանին ոչ մի հնարավորություն չտվեց Իռլանդիային. Օլիմպիադա

Armenpress 18:41, 1 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ,1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին հաղթանակ տոնեց Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցեց Իռլանդիայի ընտրանուն դեմ և բացարձակ հաղթանակ տոնեց` 4:0: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Մինչ այս ազգային թիմը երկու հաղթանակ էր տոնել (Բոտսվանա և Նորվեգիա) և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am