ՀՀ դեսպանը և Արևելյան Ատրպատականի նահանգապետը հնարավոր են համարել ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելը

Armenpress 15:17, 31 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը հուլիսի 29-ին հանդիպել է ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը։ Երկուստեք նշվել է, որ առկա են բոլոր հնարավորությունները ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելու համար։

Նշվում է, որ դեսպան Ավագյանը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների համատեքստում առանձնակի կարևորել է ՀՀ Սյունիքի մարզի և վերջինիս սահմանակից ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև տարբեր ոլորտներ ընդգրկող փոխգործակցության զարգացումը։

Տեղեկացվում է հանդիպմանն իրանական մամուլի անդրադարձի մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am