Շիրակի մարզպետարանը հայտարարում է թափուր հաստիքների մրցույթներ

Armenpress 21:20, 22 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում առկա թափուր հաստիքների համար հայտարարվում են մրցույթներ. փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 25-ից 28-ը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

«ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 98-1.2-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Պաշտոնին ներկայացվող պահանջներն են՝

Կրթություն, որակավորման աստիճանը-բարձրագույն կրթություն.

Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը-հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքաշինության կամ արդյունաբերության կամ ճարտարագիտության բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 98-1.4-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Պաշտոնին ներկայացվող պահանջներն են՝

Կրթություն, որակավորման աստիճանը-բարձրագույն կրթություն

Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը-հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մշակույթի կամ սպորտի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի իրավաբանական բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-3.1-Մ5-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Պաշտոնին ներկայացվող պահանջներն են՝

Կրթություն, որակավորման աստիճանը

1.Ուղղություն-գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.Ոլորտ-Գործարարություն և վարչարարություն

3.Ենթաոլորտ-Իրավունք

4.Մասնագիտություն-Իրավագիտություն Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը-հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 98-3.2-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Պաշտոնին ներկայացվող պահանջներն են՝

Կրթություն, որակավորման աստիճանը

1, Ուղղություն- սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ, ծառայություններ(սերվիս)

2.Ոլորտ-Սոցիալական և վարքաբանական գիտություններ, անհատական ծառայություններ

3.Ենթաոլորտ-Տնտեսագիտություն, զբոսաշրջություն

Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը-հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Ընդգրկուն տեղեկատվության անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել՝ 0312- 49000 /156/

Մանրամասների համար՝ https://shirak.mtad.am/ruls/»,- հայտնում են Շիրակի մարզպետարանից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am