Մետրոպոլիտենի ուղևորները տարհանվել են. ռումբի մասին ահազանգ է ստացվել

Armenpress 13:49, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանները փակվել են, իսկ ուղևորները տարհանվել են: «Արմենպրես»-ին «Երևանի մետրոպոլիտեն» -ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացրեց, որ ռումբի տեղակայման մասին ահազանգ է ստացվել, այդ իսկ պատճառով ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են:

«Նշվել է կայարաններից մեկում ռումբ է տեղադրված, ապահովության համար բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորները դուրս են բերվել»,-ասաց «Երևանի մետրոպոլիտեն» ի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանն՝ ավելացնելով, որ համապատասխան մասնագետները տեղում աշխատում են:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am