ՌԴ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների հրամանատարները մասնակցել են ուսումնական հավաքների

Armenpress 12:02, 17 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում դաշտային հավաքներ են անցկացվել ստորաբաժանումների հրամանատարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, հրամանատարական կազմի հետ հավաքները ներառել են ավելի քան տասնհինգ հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական պարապմունքների, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:

Զինծառայողներն իրենց իրավասության շրջանակներում ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները՝ հրահանգիչների ղեկավարությամբ:

ՀՌՇ-ի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաների վարումից, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am