Բայդենը հայտնել է Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը լինելու ԱՄՆ մտադրության մասին

Armenpress 17:41, 16 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լինել Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը: Նա կոչ է արել արաբական երկրների առաջնորդներին մարդու իրավունքները դիտարկել որպես տնտեսական ու սոցիալական վերափոխման կարևոր գործոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

«Միացյալ Նահանգները ներդրում է կատարում՝ հանուն տարածաշրջանի դրական ապագայի՝ համագործակցելով ձեր բոլորի հետ, և Միացյալ Նահանգները չի պատրաստվում այլ տեղ գնալ»,- ասել է նա Բայդենի գագաթնաժողովի բացման խոսքում:

ԱՄՆ նախագահի պաշտոնում սա Բայդենի առաջին այցն է Սաուդյան Արաբիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am