Նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
Հայաստանի բոլոր մարզեր այցերի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության, CARD-ի և ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի համայնքների ղեկավարներին, տնտեսավարողներին և այլ շահագրգիռ մարմինների համապատասխան աշխատակիցներին կներկայացնեն ծրագիրը, հիմնախնդիրները, նպատակը, ակնկալվող արդյունքները, հարց ու պատասխանի միջոցով կտեղեկանան առկա մտահոգություններին և խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրազեկման այցերի ժամանակացույցը՝ ստորև։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի իրազեկման
Մարզ
Տարածաշրջան
Այցելության օր
Արագածոտն
Աշտարակ, Ապարան, Արագած, Թալին
08․07․2022 ժ 11։00
Արարատ
Արարատ, Արտաշատ, Մասիս
12․07․2022 ժ 11։00
Վայոց ձոր
Եղեգնաձոր, Վայք
15․07․2022 ժ 14։00
Տավուշ
Իջևան, Նոյեմբերյան, Տավուշ
18․07․2022 ժ 14։00
Արմավիր
Արմավիր, Բաղրամյան, Էջմիածին
22․07․2022 ժ 11։00
Գեղարքունիք
Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
27․07․2022 ժ 11։00
Լոռի
Վանաձոր, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Գուգարք, Տաշիր
28․07․2022 ժ 14։00
Սյունիք
Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան
10․08․2022 ժ 10։00
Կոտայք
Կոտայք, Հրազդան, Նաիրի
11․08․2022 ժ 11։00
Շիրակ
Գյումրի
15․08․2022 ժ 10։00
Ախուրյան
15․08․2022 ժ 12։00
Արթիկ
16․08․2022 ժ 10։00
Անի
16․08․2022 ժ 14։00
Ամասիա
17․08․2022 ժ 10։00
Աշոցք
17․08․2022 ժ 14։00