Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել. փոխվարչապետի գրասենյակը հերքում է տարածել

Armenpress 15:43, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով օրաթերթերից մեկում հրապարակված հոդվածի բովանդակությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հերքման մեջ, մասնավորապես, ասված է.

«Օրաթերթերից մեկն այսօր «Մարզերում հանդուրժողականություն են քարոզում» վերնագրով հոդված էր հրապարակել (որն, իհարկե, արտատպել են որոշ կայքեր, իսկ մեկն էլ՝ ավելի մեծ «սենսացիա» ապահովելու նպատակով, իրեն բնորոշ ոճով վերնագիր էր հորինել), որում, ի թիվս այլ ապատեղեկատվության, նշել էր, թե միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարը։

Տեղեկացնում եմ, որ փոխվարչապետ Մաթևոսյանի գրասենյակից այդ միջոցառմանը մասնակցություն չի եղել, իսկ թե քննարկումն ինչի մասին է եղել, դրա վերաբերյալ հաղորդագրություն են տարածել և՛ Արդարադատության նախարարությունը, և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am