Հունիսին եվրոգոտում սննդամթերքի գների աճը կազմել Է ռեկորդային 8,9 տոկոս

Armenpress 15:07, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսին եվրոգոտում սննդամթերքի, ծխախտոի եւ ալկոհոլի գների աճը հասել Է  ամենաբարձր մակարդակին Միության ամբողջ պատմության ընթացքում՝ 8,9 տոկոս, նախորդ ռեկորդը սահմանվել Է մայիսին եւ կազմել 7.5 տոկոս: Այդ մասին հաղորդել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հուլիսին սննդամթերքի, ծխախոտի եւ ալկոհոլի սպառողական գների աճը կազմել Է 8,9 տոկոս, մայիսին այն եղել Է 7,5 տոկոսի մակարդակում»,- հայտնել Է Եվրոստատը: Նրա տվյալներով՝ մայիսին այդ արտադրանքի վաճառքները կրճատվել են 0,3 տոկոսով՝ շարունակելով անկման միտումը, որն ապրիլին նշվել Էր ռեկորդային 2,3 տոկոսով: Այդ տվյալները մոտ հարաբերակցության մեջ են եվրոյի գոտու գնաճի ռեկորդային ցուցանիշների հետ, որը հունիսին կազմել Է 8,6 տոկոս եւ մայիսին՝ 8,1 տոկոս:

Եվրոպայում գների աճի հանգուցային շարժիչն Էներգակիրների կտրուկ տարածաշրջանային աճն Է եւ մթերքների գների համաշխարհայն աճը, ինչն զգալի չափով դարձել Է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հետեւանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am