Ըմբիշներն ամփոփեցին Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Armenpress 13:57, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի մարզիչները և Եվրոպայի առաջնության մեդալակիրներն ամփոփեցին առաջնությունը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփ ներկայացրեց Եվրոպայի առաջնության բոլոր քաշային կարգերում հայ մարզիկների գոտեմարտերը և գրանցած արդյունքները:

Հավաքականի մարզիչ Մովսես Կարապետյանն առանձնացրեց, որ մի քանի քաշային կարգերում հայ մարզիկներից այլ սպասելիքներ կային:  «Մարզիկների միավորներով բացարձակ հաղթանակները խոսում են այն մասին, որ մարզիկները տեխնիկապես հարուստ են և առավելություն ունեն մրցակիցների նկատմամբ»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականի անդամները, Եվրոպայի առաջնության մեդալակիրները ևս ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը` ընդգծելով, որ հաջորդ մեծ նպատակը աշխարհի առաջնությունում լավ արդյունք գրանցելն է:

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մեդալակիրներ են դարձել ըմբիշներ Աշոտ Խաչատրյանը, Ալբերտ Վարդանյանը, Վիգեն Նազարյանը և Սուրեն Աղաջանյանը:

 

Մանրամասները` տեսանյութում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am