Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի

Armenpress 17:58, 5 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև այլ զինամթերք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին տրամադրել է բրիտանական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային համակարգերի և այլ տեսակի զինամթերքի մասին վերջին տեղեկությունները, որոնք Ուկրաինայում կլինեն առաջիկա օրերին: 

Հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստացել էր ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am