Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից չվերթեր կիրականացնի Երևան-Շարմ էլ Շեյխ- Երևան երթուղով

Armenpress 17:04, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly Arna ավիաընկերությունը հուլիսի 4-ից մեկնարկել է Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին (հուլիսի 14-ից՝ նաև չորեքշաբթի օրերին):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am