Աննա Հակոբյանն այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանի  «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ

Armenpress 20:19, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Ֆրանսիայի Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, «Սոֆիա Անտիպոլիս» հիմնադրամի տնօրեն Ֆիլիպ Մարիանին և նախագահ Ժան Պիեր Մասկարելլին շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին այցելության համար և նրան ներկայացրել տեխնոպարկի հաջողության պատմությունը։ Մարիանիի խոսքով՝ 1969թ-ին ֆրանսիացի սենատոր Պիեռ Լաֆֆիտի կողմից նախագծված գիտական կենտրոնը այսօր դարձել է 40 հազար աշխատատեղ ապահովող տեխնոպարկ, որտեղ գործունեություն են ծավալում շուրջ 2500 ընկերություններ։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանի հետ զրույցում հիմնադրամի տնօրենը հույս է հայտնել, որ կկարողանան Հայաստանի և երկրի գիտաարտադրական խոշոր ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am