Ջոնսոնը եւ Մակրոնը համաձայնության են եկել նոր գագաթնաժողովի անցկացման շուրջ. Times

Armenpress 14:05, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են «անգլո-ֆրանսիական» գագաթնաժողով անցկացնել հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու խոստումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 27-ին հաղորդել Է Times թերթը:

Նախօրյակին Ջոնսոնը հայտարարել Է Մակրոնին, որ այժմ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու ցանկացած փորձ «միայն կհանգեցնի աշխարհում անկայունության ուժեղացման»:

Պետությունների ղեկավարները հանդիպել են «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում, որը հունիսի 26-28-ին Գերմանիայի նախագահությամբ անցկացվում Է Բավարիայի Էլմաու դղյակում: Գագաթնաժողովի հրավիրված մասնակիցների թվում են Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ղեկավարները: Նաեւ հանդիպմանը տեսակապով մասնակցում Է Վլադիմիր Զելենսկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am