Թուրքիայի նախագահի խոսնակը պարզաբանել է, թե իր երկիրն ինչու չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Armenpress 13:48, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը պարզաբանել է, թե Թուրքիան ինչու չի միանում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է  թուրքական Haberturk-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին, քանի որ դա բխում է Թուրքիայի տնտեսական շահերից և ռուսական էներգակիրներից կախվածությունից։

«Մենք բացահայտորեն մեր դիրքորոշումն ենք հայտնել Արևմուտքին, և կա ըմբռնում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին թուրքական տնտեսությանը, մենք, իհարկե, դա չենք ուզում»,- ասել է Քալընը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am