ԱՄՆ-ը եւս 450 մլն դոլար Է հատկացնում Ուկրաինային

Armenpress 11:27, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան վարչակազմը հունիսի 23-ին հայտարարել Է Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինայի համար անվտանգության ոլորտում 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին: Այդ փաթեթի մեջ մտնում են HIMARS համակարգեր եւ զինամթերք: 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը կազմել Է 6,1 միլիարդ դոլար»,-ասել Է Կիրբին: Նա հավելել Է, որ ամերիկյան ներկայիս վարչակազմի իշխանության գալուց ի վեր Ուկրաինային հատկացվել 6,8 մլրդ դոլարի օգնություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am