Ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը դասակարգման աղյուսակում  

Armenpress 13:16, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ազգային թիմերի նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին պահպանել է դիրքը և 92-րդն է:

Ահա դասակարգման աղյուսակի 10 առաջատար թիմերը. Բրազիլիա, Բելգիա, Արգենտինա, Ֆրանսիա, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Դանիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am