ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը փոխել է թեժ գծի և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները

Armenpress 18:09, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թեժ գծի և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ հաբելելով, որ այսուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո_Արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։

«Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։

Թեժ գիծը գործում է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00:

Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է Ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով Ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել Ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝

պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին, զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով, դիմելhttps://e-request.am/hy/ հարթակի միջոցով։ 

#Քո_Արգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն argelanq@harkadir.am էլեկտրոնային փոստին։ 

Հորդորում ենք #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար․

կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման, կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման, անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու, բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման, աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը

        վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ

        արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու,

հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։

Ծառայության Թեժ գծին և #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am