Սերենա Ուիլյամսը մոտ մեկ տարվա դադարից հետո դարձյալ կորտ է դուրս եկել  

Armenpress 11:23, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն առաջին հանդիպումն է անցկացրել նախորդ ամռանից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուիլյամսը Իստբուրնի WTA-500 մրցաշարի զուգախաղում Օնս Ժաբերի հետ` առավելության է հասել Սառա Սորիբես-Մարի Բուզկովա զույգի նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 6:2, 3:6, 11:13 հաշվով:

Վերջին անգամ թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կորտ էր դուրս եկել 2021 թվականի հունիսի 29-ին: Նա վնասվածք էր ստացել և երկար ժամանակ վերականգնվում էր:  Սերենա Ուիլյամսն արդեն 40 տարեկան է: Նա «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող է, երեք անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am