Հայկ Կոնջորյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները

Armenpress 18:50, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը միտված հարցերը:

«Խմբակցության ղեկավարը եւ դեսպանը կարեւորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ այս ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նրանք ուշադրություն են դարձրել խորհրդարանի՝ որպես ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտներից մեկի զարգացման եւ ամրապնդման հնարավորություններին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am