Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով

Armenpress 20:00, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում միջուկային զենքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ Մոսկվան այդ թեմայով հայտարարություններ կարող է անել միայն Արևմուտքի հայտարարություններին ի պատասխան:

«Հենց որ մենք պատասխանում ենք՝ կառչում են այդ հայտարարությունից և ասում են՝ «տեսեք՝ Ռուսաստանը սպառնում է»: Մենք ոչ ոքի չենք սպառնում: Բայց բոլորն էլ պետք է իմանան՝ ինչ մենք ունենք և որ մենք կկիրառենք, եթե անհրաժեշտ լինի մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար», - ըստ Տելեգրամի ռուսական ալիքներից մեկում տարածված տեսանյութի՝ ասել է Պուտինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am