Ջոնսոնը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ծանր զինատեսակներ և ՀՕՊ համակարգեր մատակարարելու հարցը

Armenpress 19:47, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինային ծանր զինատեսակներ և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր մատակարարելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցով Կիևում է, որտեղ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am