«Արարատը» նոր շվեյցարացի ֆուտբոլիստ ունի  

Armenpress 15:21, 17 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել շվեյցարացի երիտասարդ ֆուտբոլիստ Դրիլոն Կաստրատիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Ցյուրիխում: 20-ամյա կիսապաշտպանը խաղացել է շվեյցարական «Ցյուրիխի» և գերմանական «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմերում, ինչպես նաև Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքականում: Նրա նախորդ ակումբն եղել է շվեյցարական «Շաֆհաուզենը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am