Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում Է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը

Armenpress 11:00, 15 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում Է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:

«Շատերն են այժմ խոսում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի ուշադրությունը թուլացել Է, մի շարք եվրոպական երկրներ ցանկանում են Սիրիայում իրադրության զարգացումը տեսնել իրենց շաբլոններով: Ես ցանկանում եմ ասել, որ սիրիական կարգավորումն առաջվա պես մնում Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Եվ եթե ինչ-որ մեկը նման պլաններ Է նյութում, ապա նրանք չեն հասնի դրանց: Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին»,-նա լրագրողներին ասել Է Աստանայի բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am