ԱՀԿ-ն խորհրդակցություն կանցկացնի կապիկի ծաղիկի վիրուսի վտանգը գնահատելու համար

Armenpress 20:50, 14 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու, թե արդյոք մարդկանց շրջանում տարածվող կապիկի ծաղիկի վիրուսը վտանգ է ներկայացնում հանրային առողջության համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին։

Տարեսկզբից գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման 1,6 հազար դեպք, ևս 1,5 հազար մարդ կասկածի տակ է։ Վարակվածներից 72-ը մահացել է: Ընդհանուր առմամբ, վիրուսը հայտնաբերվել է 39 երկրներում։

Վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին, իսկ մարդկանց մոտ՝ 1970 թվականին։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Դրա ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմությունը, ցանը, քորը և մկանային ցավերը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am