ՀՀ վարչապետն այցելել է Qatar Foundation հիմնադրամ և Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն

Armenpress 17:47, 13 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոհայում այցելել է Qatar Foundation հիմնադրամ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, Կառավարության ղեկավարին է ներկայացվել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը:

Հիմնադրամի ղեկավարները պատասխանել են նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հարցերին: Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կատարի գիտության և տեխնոլոգիաների կենտրոն: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջինիս գործունեությանը: 

Վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am