Եվրահանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև

Armenpress 14:09, 11 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու երկրի վերականգնմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր-ի իր էջում:

«Ուրախ եմ վերադառնալ Կիև: Նախագահ Զելենսկիի հետ կխոսենք երկրի վերականգնման շուրջ համատեղ արդյունքների մասին, կգնահատեմ այն առաջընթացը, որն ՈՒկրաինան գրանցել է իր եվրոպական ուղու վրա»,- հայտարարել է Լյայենը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am