«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Armenpress 11:44, 10 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում  հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով:  «Արմենպրես»-ին այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները:

«Դիմադրության» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին  դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս:

Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է  ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am