Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Armenpress 13:20, 9 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասաց Լավրովը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am