Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք

Armenpress 13:36, 7 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզում հունիսի 7-ին տեղի ունեցած  ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից  մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am