Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Armenpress 16:18, 3 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:

Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարեւորել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am