Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել

Armenpress 21:26, 2 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ վերջին 24 ժամում վիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի Առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին ուղերձ է հղել, որում ողջունել է այս փաստը՝ վիրուսի դեմ երկրի 2 տարի և 100 օրվա պայքարից հետո:

Նա շնորհավորել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի ողջ ժողովրդին այս ձեռքբերման կապակցությամբ։

Նախարարն Իրանի ժողովրդին կոչ է արել պահպանել առողջապահական սահմանված կանոնները, քանի դեռ երկրում համաճարակը չի ավարտվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am