Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

Armenpress 18:33, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

Բենիկ Գալստյանը նշեց, որ մինչ կալանքի միջնորդության քննարկումը ներկայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանի  ինքնաբացարկի միջնորդությունը:

«Դատական նիստը բավականին երկար տևեց, Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու»,- ասաց Գալստյանը:

ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։  Վերջինս ձերբակալվել է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am