Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել Լավրովի` Թուրքիա այցի վերաբերյալ  

Armenpress 15:00, 1 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Թուրքիա կատարելիք այցի վերաբերյալ հայտարարություն է արել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը:

«Նախարարի շփումները իսկապես նախատեսված են, և նա ինքը կպատմի այդ մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի հայտարարությանը, թե Լավրովի այցը սպասվում է հունիսի 8-ին, և որ այցի ընթացքում քննարկվելու է հացահատիկի  հարցը և հացահատիկի փոխադրման համար անվտանգության գոտիների առանձնացումը:

Այցի oրվա վերաբերյալ հարցը Պեսկովը վերահասցեաgրել է ՌԴ ԱԳՆ-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am