Ճապոնիան 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա

Armenpress 09:47, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինայի իշխանություններին կուղարկի 30 տոննա քաշով մարդասիրական օգնության խմբաքանակ, որի մեջ կմտնեն առարկաներ եւ սարքեր, որոնք օգտագործվում են փրկարարական գործողություններ իրականացնելիս:

Այդ մասին ասված Է մայիսի 27-ին Ճապոնիայի ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնավորապես, Տոկիոն Կիեւին կհանձնի հրշեջների  արտահագուստ, ռացիա եւ արբանյակային հեռախոսներ: Սպասվում Է, որ խմբաքանակը մինչեւ ամսվա վերջը կուղակվի Լեհաստան՝ Ուկրաինայի իշխանություններին հետագա հանձնման համար: Մայիսի 19-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել կրկնապատկել ֆինանսական օգնության գումարն Ուկրաինայի հումանիտար կարիքների համար՝ այն հասցնելով մինչեւ 600 միլիոն դոլարի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am