Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Armenpress 11:40, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնմեկ նորածին Է զոհվել Սենեգալի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի նախագահ Մակի Սալը:

«Ես հենց նոր ցավով ու սարսափով իմացա հրդեհի հետեւանքով 11 նորածինների զոհվելու մասին, որը բռնկել Էր Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում…»,-գրել Է նա Twitter-ում:

Նախագահը ցավակցություն Է հայտնել մայրերին եւ զոհված մանկիկների ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am