Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ  

Armenpress 15:43, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ինչպես նաև արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են պաղեստինյան խնդրին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին վերաբերող թեմաներ:

Չավուշօղլուն իր գործընկերոջ հետ մասնակցել է Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի նիստին, որը ստեղծվել է 2010 թվականին՝ Թուրքիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարների նախագահությամբ։  Այնուհետև կողմերը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող 9 պայմանագիր են ստորագրել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am