Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն փոխադարձ աջակցության մասին տեխնիկական համաձայնագիր են ստորագրել

Armenpress 19:00, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն ստորագրել են փոխադարձ աջակցության մասին տեխնիկական համաձայնագիր, որը ներառում է ընդունող երկրի աջակցության դրույթ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

«2022 թվականի մայիսի 24-ին Մոնսում (Բելգիա) Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն կնքեցին (համապատասխան) փոխադարձ տեխնիկական համաձայնագիր»,- ասվում է այնտեղ։ «Այս փաստաթուղթը կուժեղացնի Ֆինլանդիայի պաշտպանունակությունը։ Նման համաձայնագիրը Ֆինլանդիային թույլ կտա «արդյունավետորեն ռազմական օգնություն ստանալ» ՆԱՏՕ-ից», - ասել է պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը։

«Ընդունող երկրի աջակցություն» այս դեպքում նշանակում է անվտանգության իրավիճակներում Ֆինլանդիայի և դաշինքի այլ պետությունների զինված ուժերի միջև ընդհանուր պաշտպանական որոշումների համակարգումը։ Խոսքը, մասնավորապես, հանրապետության տարածքում և արտերկրում միջազգային վարժանքներ անցկացնելու, ինչպես նաև ռազմական ճգնաժամի դեպքում պաշտպանական համագործակցության մասին է, պարզաբանում են գերատեսչությունում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am