Ֆրանսիայի դպրոցներից մեկում 363 աշակերտ սննդային թունավորում է ստացել

Armenpress 11:02, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հյուսիսային Շատնե-Մալաբրի կոմունայում տեղակայված դպրոցի ճաշարանում գրանցված թունավորման պատճառով տուժել է 363 աշակերտ ու 20 մեծահասակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Bleu ռադիոն:

Երեք անչափահաս հոսպիտալացվել է:

Մասնագետները փորձում են հասկանալ, թե ինչն է դարձել սննդային թունավորման պատճառը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am