Արագածոտնի մարզի Անտառուտ և Բյուրական բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Armenpress 21:09, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում մայիսի 20-ի ժամը 10:00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նույն օրվա ժամը 11:00-ին այդ խորագրով ուսումնավարժանք է անցկացվելու նաև մարզի Անտառուտ բնակավայրում։

Ըստ աղբյուրի՝ գործարկվելու են նշված բնակավայրերի շչակները:

ՀՀ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ այդ կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am